Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին . Կա վիրավոր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ Գևորգ Մարգարյանը վարելով “Mercedes ” մակնիշի 26 ՏՕ 256 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել “Mercedes”-ի ուղևոր, 59-ամյա Հրանուշ Սիմոնյանը: 
Լուսանկարները` Գ. Շամշյանի




Լրահոս