Փախուստի դիմած կողոպտիչը հայտնաբերվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 20-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Սևանի բաժին է դիմել 48-ամյա մի կին   և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.40-ի սահմաններում, անհայտ անձը Սևան քաղաքի  Սայաթ-Նովայի փողոցում` մշակույթի տան մոտ, բացահայտ հափշտակելով իր պայուսակը, որի մեջ եղել է գումար, բջջային հեռախոս  և բանալիներ` դիմել է փախուստի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  կողոպուտը կատարել է 1974 թ. ծնված  Հայկ Բ.-ն: Հայկ Բ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս