Ավտոմեքենան շրջվել է ձորակը. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 27-ին, ժամը 02.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մազդա 6» մակնիշի 23 PO 001 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 30 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1979 թ. ծնված Կ. Վ.-ը, ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Փրկարարները վերջինիս պատգարակով դուրս են բերել ձորակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:




Լրահոս