Չեմ եկել հաղորդում լսելու. Գուրգեն Արսենյանը զայրացած հեռացավ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում նախատեսված է «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և հետագա ճակատագրի վերաբերյալ հաղորդում, որին ներկա են մի քանի պատգմավորներ և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը  զայրացած հեռացավ, քանի որ վերջինս, իր խոսքով չի եկել հաղորդում լսելու:

«Գրված է լսումներ, բայց այստեղ պարզվեց հաղորդում է: Հարցեր տալու հնարավորություն չունենք: Հաղորդման ժամանակ իրենք ներկայացնելու են, թե օրինակ կաուչուկի գինն ինչքան է և այլն: Այս ֆորմատով հարցեր տալու հնարավորություն չկա: Իսկ ես այստեղ եմ եկել հասկանալու` ինչ խնդիր կա, ինչ է եղել և այլն»,- լրագրողներին ասաց պատգամավորը և հեռացավ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը քննարկման սկզբում ասաց, որ «Նաիրիտ»-ի հարցով լսումներ տեղի կունենա աշնանը, իսկ սա պարզապես կատարված աշխատանքի ամփոփումն է, որը ներկայացնելու է նախարարը:




Լրահոս