Ես բավականին լավ նախագահ եմ. Բարաք Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կկարողանար հաղթել 2016 թ ընտրություններում, եթե ԱՄՆ սահմանադրությունը սահմանափակումներ չունենար:

«Կարծում եմ, որ ես բավականին լավ նախագահ եմ և եթե նորից առաջադրեի իմ թեկնածությունը, ապա կհաղթեի: Սակայն չեմ կարող»,- ասել է Օբաման Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում իր ելույթի ժամանակ, որը հեռարձակել է BBC-ն:

Հավելենք, որ Բարաք Օբաման քառօրյա այցով գտնվում է Աֆրիկայում: Աֆրիկյան տուրնեի ընթացքում ԱՄՆ նախագահը այցելել է Քենիա ու Եթովպիա:




Լրահոս