Հայտնի է «Բազե» հավաքի ինտելեկտուալ մրցույթի հաղթողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «Բազե-2015» հավաքում ամենաինտելեկտուալը կապույտ ճակատն է։ Այստեղ ինտելեկտուալ խաղի մրցույթում առաջին տեղը գրավել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացնող ջոկատը, որի անդամները՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի գրական և թատերական ստուդիայի նախագահ Հարություն Արզումանյանի գլխավորությամբ, «Բրեյն ռինգ» խաղում նախ հաղթել են ներճակատային պայքարում, այնուհետև հաղթանակ են պարգևել կապույտ ճակատին։

Նույն կապույտ ճակատում ինտելեկտուալ մրցույթում երկրորդ տեղը գրավել է Երևանի պետական բժշկական համալսարանի ջոկատը, որի ղեկավար Արամ Ղուլիջանյանը նշում է, որ բժշկական համալսարանում գործում է գիտակների ակումբ, որի անդամները մշտապես համալրում են հավաքի՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ջոկատը։ Արամ Ղուլիջանյանն ասում է, որ ինտելեկտուալ խաղերն իրենց համար նախասիրություն են, սակայն տարիների ընթացքում հոբբին դառնում է կենսակերպ։

Օգոստոսի 19-ին «Բազե» հավաքում շարունակվում են մշակութային և սպորտային մրցույթները։ Երիտասարդները ուժերը կչափեն ֆուտբոլ, լող, վոլեյբոլ, սեղանի թենիս մրցաձևերում, երգի մրցույթում։ Հիշեցնենք, որ հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ամեն տարի «Բազեին» մասնակցում են Հայաստանը, Արցախը, սփյուռքը ներկայացնող մոտ 500 երիտասարդներ։

 




Լրահոս