Քուրդ աշխարհազորայիններն իսլամիստներից ազատագրել են Իրաքի 7 գյուղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քուրդ աշխարհազորայինները մի քանի օրվա ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են Իրաքի հյուսիսում գտնվող 7 գյուղ. այսօր` շաբաթ օրը, հայտնել է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը՝ հղում կատարելով իր ռազմական աղբյուրին:

Փեշմերգայի զինյալները կոալիցիոն Ռազմաօդային ուժերի աջակցությամբ ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են երկրի հյուսիսային շրջաններում ավելի քան 200 քմ տարածք: Կոալիցիայի անօդաչուներն ու ինքնաթիռները 25 ավիահարված են հասցրել զինյալների դիրքերին:

Հավելենք, որ Իրաքում անկայուն վիճակը պահպանվում է, որը գլխավորապես հրահրվել է «Իսլամական պետության» զինյալների լայնածավալ գրոհով:




Լրահոս