Արայիկ Քոթանջյանը ծանոթացել է Կենտրոնում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում: Քաղաքապետի խորհրդականը ծանոթացել է Կենտրոնում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015թ. ծրագրերով հիմնանորոգվող կրթամշակութային օջախներ:

Աշխատանքները ժամկետներում և հավուր պատշաճի իրականացնելու նպատակով շինբարեկարգման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:




Լրահոս