Իսլամիստները Սիրիայում 3 գյուղ են գրավել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սիրիական Հալեպ քաղաքից դեպի հյուսիս գտնվող 3 գյուղ են գրավել, փոխանցում է BBC Russian-ը:

Նշվում է, որ ահաբեկիչները գրավել են նաև Հալեպից 10 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող ռազմաբազան, որը հայտնի է որպես հետևակային ակադեմիա:

Ինչպես նշում են Անգլիայում Մարդու իրավունքների հարցով սիրիական մոնիտորինգային կենտրոնի իրավապահները՝ իսլամիստների կողմից սկսած հարձակումն ամենախոշորն է վերջին մի քանի ամիսների ընթացքում:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Հալեպից ոչ հեռու սպանվել է իրանցի գեներալ Հոսեն Համեդանը:




Լրահոս