«Առաջադեմ մարդկությո՛ւն, միավորվի՛ր ընդդեմ ահաբեկչության»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետակա կառավարման ակադեմիայի Քաղաքագիտության ամբիոնի վարիչ Մարիամ Մագրայանը համացանցում յուրօրինակ կոչով է հանդես եկել. «1848 թվականին Կարլ Մարքսը իր «Կոմունիսկական կուսակցության մանիֆեստի» բնաբանը դարձրեց « Պրոլետարներ, բոլոր երկրներ միացեք» կարգախոսը:

Պրոլետարական տեռորը միլոնավոր անմեղ մարդկաց կյանք խլեց… այսօր այդ մասին մոռացել են…: 1957թվականին «Էյնշտեյն- Ռասսել-Կյուրի» մանիֆեստը, որը գրվեց ընդդեմ Կ.Մարքսի մանիֆեստի նոր կարգախոս մշակեց՝ «Մարդություն միավորվիր հանուն էկոլոգիական մաքրության»:

Այս կարգախոսի շրջանակներում զարգացած երկրները իրենց էկոլոգիական մաքրության համար գաղութային լծից ազատագրված երկրներում սկսեցին կայուն զարգացման քաղաքականություն վարել՝ օգտագործելով նրանց բնական և մարդկային ռեսուրսները: ԽՍՀՄ-ի փլուզման համատեքստում Ս. Հանթինգթոնի մշակած քաղաքակրթությունների բախում սցենարի շրջանակներում ընթացող քաղաքական զարգացումներն էլ հենց ծնել են այս բազմամակարդակ քաոսը : Դրա կանխման համար առաջարկում եմ. « Առաջադեմ մարդկություն միավորվիր ընդդեմ ահաբեկչության»: Սա է ահաբեկչությունից փրկվելու միակ ուղին…..»:




Լրահոս