Ոստիկանները հայտնաբերեցին վրաերթ կատարած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 16-ին, ժամը 19.20-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Արշալույս գյուղում վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Նորիկ Կ.-ին և դիմել փախուստի:
Տուժողը վնասվածքներով, անգիտակից վիճակում, համագյուղացիների կողմից տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ Նորիկ Կ.-ին վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Արթուր Կ.-ն՝ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով:
Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 22-ին, վերջինս ներկայացել է բաժին:
Նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:




Լրահոս