«Քաղաքացիական պայմանագիր»-ը 2017թ. ընտրություններից առաջ դաշինք չի կազմի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ այլ քաղաքական ուժերի հետ դաշինք չի կազմի: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում  է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունից:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, 2016 թվականի փետրվարի 6-ին քննարկելով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցը, որոշեց` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմապատկելու է ջանքերը այլ ուժերի եւ անհատների՝ Կուսակցության շարքերը ներգրավելու ուղղությամբ»,- ասված է կուսաակցության տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս