Կարիմ Բենզեման` «Ռեալ»-ի պատմության լավագույն ռմբարկուների 10-յակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման  իսպանական Պրիմերայի 23-րդ տուրում աչքի է ընկել գոլով և հայտնվել է իսպանական ակումբի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում` զբաղեցնելով հենց 10-րդ հորիզոնականը: Մինչ այդ հանդիպումը ֆրանսիացի ֆուտբոլիստի հաշվին կար նույնքան գոլ, որքան թիմի նախկին հարձակվող Ամանսիո Ամարիոյի հաշվին` 155:

Բենզեմայի հաջորդ նպատակն ակումբի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էմիլիո Բուտրագենյուին անցնելն է, ով իր ժամանակին ակումբի կազմում դարձել էր 171 գոլի հեղինակ:

Ցուցակի առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է, ում ակտիվում ավելի քան 500 գնդակ կա:

 




Լրահոս