Հեղինակային իրավունքի հարցը` լրատվամիջոցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցների մի մասի կողմից տարածվել էր հայտարարություն, որով 15 էլեկտրոնային լրատվամիջոցների խմբագիրներ, հաշվի առնելով լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտը, առաջարկում են միմյանց հետ համագործակցության հստակ կանոններ:
Այսօր “Մեդիա կենտրոնում” նախաձեռնության հեղինակները անդրադարձան խնդրին:
“Ժողովուրդ” օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն իր խոսքում նշեց, որ “խուլիգան” կայքերի գործունեությունը դադարեցնելու համար ծագեց այս հայտարարությունը տարածելու անհրաժեշտությունը.”Կարծում եմ, որ այս հայտարարության տեքստը թույլ կտա ներքին կանոնակարգման դաշտում կարգավորել խնդիրը` առանց օրենսդրության միջամտությանը հասնելու”:
Թագուհի Թովմասյանը նորմալ համարեց, որ որոշ ինտերնետ-կայքեր իրենց հայտարարությանը չեն միացել և մշակել են նյութեր արտատպել-չարտատպել թույլատրող սեփական նորմերը: “Գրագողությունը բերում է տվյալ կայքի ընթերցողների թվի նվազման, հետևաբար նաև՝ ֆինանսական միջոցների կրճատման: Այնպես որ՝ գրագողությունն ուղղակի անթույլատրելի է: Միաժամանակ այս նախաձեռնությունը գնալով ավելի մեծ թափ է հավաքում, և մոտակա օրերին կհրապարակենք մեզ միացած էլեկտրոնային լրատվամիջոցների ամբողջական ցանկը”,- ասաց նա:
“Մենք խնդիր չենք դրել դատի տալու, սակայն պետք է կարգավորել տվյալ դաշտը”,-աաց նա:
Shamshyan .com կայքի ներկայացուցիչ Գևորգ Էմին-Տերյանն իր հեթին հավելեց, որ որոշ լրատվամիջոցներ, առանց պատշաճ հղումների նյութեր տեղադրելով, խախտում են լրագրողական էթիկայի նորմերը և դրանով իսկ կարծես ապրում են բարեխիղճ լրագրողական աշխատանք կատարողների հաշվին: 
Haynews.am կայքի գլխավոր խմբագիր Անուշ Խեչոյանի համոզմամբ լրագրողները պետք է հարգեն մյուսի աշխատանքը. 
“Ինձ համար էթիկան է առաջին տեղում: Համագործակցություն է պետք, և առաջին հերթին անհրաժեշտ է պահել էթիկան, հարգել մյուսի աշխատանքը,և երբ այդ ամենը խախտվի, նոր դիմել դատարան”:
Նա հայտնեց, որ խնդիր էր առաջացել, երբ այլ կայքեր նյութեր էին վերցրել առանց հղման.”Փորձեցինք լուծել հարցը: Երևանի մամուլի ակումբին դիմեցինք, տարբեր կերպ փորձեցինք լուծել հարցը: Ավելի նախընտրելի է այս տարբերակը, որպեսզի դատարան չհասնի, կարծում եմ` մենք` լրատվամիջոցներով, կարող ենք լուծել այս հարցը”:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, նշեց, որ տեխնոլոգիաները զարգանում են շատ ավելի սրընթաց, նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս եւ դրանց պետք է ադեկվատ արձագանքել։  
“Հասկանալի է մտահոգությունը, որը գոյություն ունի լրատվական համայնքում։ Օրենքը այն ժամանակվա համար էր ստեղծված, բայց էլեկտրոնային լրատվամիջոցներում հեղինակային իրավունքների խնդիրը միայն օրենքի խնդիր չէ, ավելի կարեւորում եմ լրագրողական համայնքի ներսում լուծումներ գտնելու մեխանիզմը։ Մենք ողջունում ենք ցանկացած այսպիսի նախաձեռնություն եւ պատրաստ ենք աջակցել”,- նա։
Նրա խոսքով՝ էլեկտրոնային լրատվամիջոցների խմբագիրների հայտարարությունը հետեւանք էր այն բանի, որ լրագրությամբ սկսեցին զբաղվել ոչ պրոֆեսիոնալները, այժմ պետք է տարանջատել, թե ովքեր են լրատվամիջոցները եւ ովքեր՝ ոչ։  




Լրահոս