Դավթաշենում աղիքային խանգարման նոր դեպքեր չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես տեղեկացրել ենք հուլիսի 27-ից Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում (Թալինի տարածաշրջան) արձանագրվել էին աղիքային խանգարման երևույթներով դեպքեր։ Իրականացված բակային համայցերի արդյունքում հուլիսի 2-ի դրությամբ հիվանդության գանգատներով նոր անձինք չեն հայտնաբերվել: Նախորդ օրերին հայտնաբերված գանգատներ ունեցող բոլոր անձանց մոտ երևույթները հիմնականում տևել են մի քանի ժամ և առանց բուժական որևէ միջամտության անցել են: 
Հուլիսի 1-ի դրությամբ հայտնաբերված կլինիկական նշաններով 3 անձինք այլևս գանգատներ չեն նշում: “Թալինի” ԲԿ-ում հոսպիտալացված հիվանդը դուրս է գրվել առողջացումով: Հունիսի 28-30-ին վերցված խմելու ջրի նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են ջրի որակի շեղումներ, որոնք վկայում են խմելու ջրի աղտոտման մասին:
Ներկայումս իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գյուղի բնակչությանը մատակարարվող խմելու ջրի անվտանգության ապահովման ուղղությամբ, այդ թվում` ջրի կանխարգելիչ վարակազերծում։ Այդ ամենի արդյունքում խմելու ջրի որակը համապատասխանեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին: Աշխատանքները շարունակվում են:




Լրահոս