Հափշտակել է շուրջ երկու տասնյակ միլիոն դրամ գումար`պետբյուջեից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` “Առողջապահական ԾԻԳ” պետական հիմնարկի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու եւ պաշտոնեական անփութության փաստերի առթիվ: Այս մասին armlur .am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
ՀՀ առողջապահության նախարարությանից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության “Առողջապահական ԾԻԳ” պետական հիմնարկի եւ ՍՊ ընկերության միջեւ 2009թ. հունիս ամսին կնքվել է պայմանագիր` բժշկական կենտրոններից մեկի շենքի վերանորոգման վերաբերյալ:
Ըստ նյութերի` կապալի պայմանագրով նախատեսված շուրջ 553 միլիոն դրամի աշխատանքներն իրականցնելու ընթացքում ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2009-2010թթ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով, հավելագրել է փաստացի չկատարված աշխատանքներ եւ հիմնարկի շինարարական աշխատանքների վերահսկման մասնագետի օժանդակությամբ եւ հիմնարկի պաշտոնատար անձանց թողտվությամբ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խաոշոր չափերի` շուրջ երկու տասնյակ միլիոն դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ եւ 38-178-րդ հոդվածներիի 3-րդ մասերի 1-ին կետերով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:




Լրահոս