Հանցագործությունը բացահայտվել է 18 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
1995 թ. սեպտեմբերին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել սեպտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Սևանի շրջանային կապի հանգույցին պատկանող Սևան-Դդմաշեն հեռախոսային գծի Ծաղկունք-Դդմաշեն հատվածում տեղակայված 6 հեռագրասյուների գողության մասին:
 
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, օրերս բերման է ենթարկվել Ծաղկունք գյուղի բնակիչ, 1978 թ. ծնված Սերյոժա Գ.-ն, որը խոստովանական ցուցմունք է տվել, որ նշված 6 հեռագրասյուներն ինքը սղոցով կտրել ու տեղափոխել Ծաղկունք գյուղում գտնվող իրենց տան նկուղ: 1995 թ. կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս