Այրվել է երկհարկանի ինքնաշեն տնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում այրվում է տնակ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.47-ին, մարվել՝ 06.42-ին: Այրվել է Թ.Եփրեմյանին պատկանող երկհարկանի ինքնաշեն տնակն ամբողջությամբ՝ 30 քմ եւ ծխահարվել են 31 հավ:




Լրահոս