Մեքենան շրջվել է Աղվերանի ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 13.46-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղվերանի ձորը ավտոմեքենա է ընկել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հագամանքներում “ՎԱԶ 2106” մակնիշի 35 VS0 78 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 30-ամյա Վալերի Հայրապետյան) շրջվել է ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Վ.Հայրապետյանը շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Չարենցավան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել են գազի արտահոսքը:




Լրահոս