![](https://armlur.am/wp-content/uploads/2013/07/03//49662.jpg)
Արտաքին գործերի նախարարությունը՝ հաշվի առնելով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։ Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից և որևիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +202 27374157: