ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը ցանկանում է փոստային առաքմամբ տեղափոխել որոշ ապրանքներ, ապա հնարավոր կլինի՞ այդ ապրանքները ներմուծել առանց մաքսային վճարների գանձման:

Ռուզաննա Պապյան (38 տարեկան, հաշվապահ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, համաձայն որոնց՝ ֆիզիկական անձինք կարող են ՀՀ մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը՝ 150 հազար դրամը: Ըստ նշված հոդվածի 8-րդ կետի դրույթների՝ նույն անձը նշված հոդվածի 2-րդ կետով նախատեսված արտոնությունից 180 օրվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ եթե ներմուծվող ապրանքի քաշը լինի, օրինակ, 21 կգ, ապա քաղաքային ստիպված է լինելու վճարել պահանջվող գումարն ամբողջությամբ, որի հստակ գինը պատասխանում, ցավոք, նշված չէ: Իսկ 180 օրվա սահմանափակումը, կարծում ենք, լուրջ խոչընդոտ է հատկապես արտերկրից` «խոպանից», ծանրոցների սպասող մեր ազգաբնակչության կեսի համար:




Լրահոս