Այրվել են խոտածածկ տարածքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Պարույր Սեւակի փողոցում, հուլիսի 22-ի ուշ րեկոյան, խոտածածկ տարածք է այրվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.18-ին, մարվել՝ 23.38-ին: Այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք:
Նույն օրը, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ վարչական շրջանի շենքի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է 50 քմ խոտածածկ տարածք:
Նույն օրը, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 58 տան բակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.19-ին, մարվել` 21.29-ին: Գ.Հ.-ին պատկանող հողամասում այրվել է 50 քմ խոտածածկ տարածք:




Լրահոս