Լունապարկում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 22-ին՝ ժամը 23.25-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող “Լունապարկ” մանկական զբոսայգում (օղակաձև այգու 6-րդ հատված) ռումբ է տեղադրված:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, ՀՀ ոստիկանության կինոլոգները: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:




Լրահոս