Շենքի վրա թեքված ծառը կոտրել է ապակիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 13-ին, ժամը 09.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցում ծառը շրջվել է թիվ 26 շենքի վրա` կոտրելով բնակարանների և մուտքի ապակիները:
Դեպքի վայրում գտնված ԵՓՎ Արաբկիրի բաժնի ավագ հրահանգիչներից տեղեկություն է ստացվել, որ ծառը թեքվել է դեպի շենք և կոտրել է աստիճանավանդակի ապակիները:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման ծառայության պետը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ միասին մասնատել և հեռացրել են ծառը:




Լրահոս