Շենքի տանիքից գողացել են ջրի բաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 14-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել մի տղամարդ և հայտնել, որ մոտ մեկ ամիս առաջ  անհայտ պայմաններում իրենց շենքի ընդհանուր օգտագործման տանիքից գողացել են իրեն պատկանող 500 լ տարողությամբ պողպատե ջրի բաքը` պատճառելով մոտ 120.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և  բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 18.00-ին, բաժին է ներկայացել  1966 թ. ծնված Ալբերտ Ս.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ նշված գողությունը կատարել է ինքը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս