Armenian text to speach

Ի խոնարհումս ցեղասպանության զոհերի հիշատակի` մեր առաքելությունը կատարում ենք սահմանին` դիմավորելու հարձակման փորձ անող թշնամուն. Ռուբեն Գևորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է  ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների» միության նախագահ Ռուբեն Գևորգյանը:

-Պարոն Գևորգյան, որպես ազատամարտիկ և պատգամավոր, մարդ ում մոտ ազատագրական պայքարն ու քաղաքականություն ամփոփված են իրար հետ, ի՞նչ եք կարծում Ռուսաստանի ակտիվությունն Արցախին վերաբերող բոլոր տիպի խնդիրների կարգավորման հարցում, ինչպիսի՞ հանգուցալուծում կունենա։

-Կարծում եմ, որ ժամանակից շուտ տեսակետներ հայտնելը սխալ է, հատկապես, որ հարցը լիարժեք թևակոխել է մեծ տերությունների շրջանակ, ուր ամենքն էլ իրենց շահերն են հետապնդում մեր տարածաշրջանում։ Բայց, որ ամեն մի առաջարկվող տարբերակի հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդների ինքնորոշման և Արցախի անկախության խնդիրը դա և մեր ժողովրդի պայքարի նպատակն է, և մեր երկրի նախագահի կողմից տարվող քաղաքական ուղղվածությունը։

– Պրն. Գևորգյան վաղը ցեղասպանության 101-րդ տարելիցն է, ընտանիքի անդմների հետ եք բարձրանալու Ծիծեռնակաբերդ, թե ՞ ԲՀԿ պատգամավորական ֆրակցիայով։

– Ոչ այն, ոչ էլ՝ մյուսը։ Ճակատագրի բերումով այդ սուրբ օրվանը մասնակից լինելու համար մեզ այլ պատասխանատու բան է բաժին ընկել։ Երդվյալ ազատամարտիկների որոշ մասի հետ, որս ամսի 2-ից, որոշներն էլ ապրիլի 5-ից գտնվում ենք Արցախի սահմանային դիրքերում՝ մեր դիրքապահ զինվորների կողքին։ Եվ մենք այստեղ գտնվող բոլոր կամավորականներս, և մեր բանակի քաջարի զինվոր տղաները, ի խոնարհումս զեղասպանության անմեղ զոհերի հիշատակի 101-րդ տարելիցի, մեր առաքելությունը կատարում ենք այստեղ, սահմանային դիրքերում կանգնած դիմավորելու հանկարծ նորից հարձակման փորձ անող թշնամուն։

– Իսկ նոր հերթափոխ չի՞ սպասվում:

– Այժմ ոչ, երդվյալ ազատամարտիկները ամեն ուր են գտնվում՝ Տավուշի մարզի սահմանային գոտիներում, իսկ ինձ հետ՝ Արցախում գտնվողները Մարտակերտիայն այս բարձր դիրքերում կգտնվեն այնքան ժամանակ, որքան որ անհրաժեշտ է։




Մամուլի Տեսություն

Լրահոս