Արկադի Համբարձումյանի վճարած հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ «Դերժավա-Ս» եւ «Սլավ Մեդ» ընկերությունները տեղ են գտել խոշոր հարկատուների ցանկում: Այս ընկերությունների հմայքն այն է, որ դրանք պատկանում են ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանին: Մասնավորապես, շոկոլադի մի շարք ապրանքանիշների ներկրման մենաշնորհը տրված է «Դերժավա-Ս» ընկերությանը:

Այս տարվա առաջին եռամսյակում «Դերժավա-Ս»-ն հազար խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 66-րդ հորիզոնականը՝ 393 մլն 51 հազար դրամի հարկային վճարումներով, իսկ «Սլավ գրուպ»-ը 53-րդն է եւ վճարել է 513 մլն 435 հազար դրամի հարկ: Նկատենք, որ անցած տարվա առաջին եռամսյակում «Դերժավա-Ս»-ը հազար խոշոր հարկատուների ցանկը եղել է 75-րդը՝ 352 մլն 149 հազար դրամ հարկային վճարումներով, իսկ «Սլավ գրուպ»-ը եղել է 42-րդ՝ 606 մլն 282 հազար դրամ հարկային վճարումներով:

Այլ կերպ ասած՝ ընկերություններից մեկի վճարած հարկերն ավելացել են, մյուսին՝ պակասել, ընդհանուր չափը մնացել է գրեթե նույնը:




Լրահոս