Դատական դեպարտամենտում խնայողություններ կլինեն. վարչապետի ելույթի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին՝ կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր. «Թեեւ մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձեւավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն»:

Մայիսի 19-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ էլ հայտարարեց, որ կրճատվելու է 797 ավտոմեքենա: «Ժողովուրդ»-ը ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանից փորձեց պարզել, թե արդյոք դատական համակարգում խնայողությունների գնացել են, թե ոչ, ի պատասխան՝ վերջինս ասաց.«Դատական համակարգը միշտ խնայողությունների ռեժիմով է աշխատում: Իսկ, ահա, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո տեղեկացնենք, որ դատական դեպարտամենտում կատարվում են լրացուցիչ ուսումնասիրություններ»:




Լրահոս