Էրդողանն ու Մերկելը համաձայնության են եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնության են եկել Անկարայի և Բրյուսելի միջև առանց վիզային ռեժիմի հարցով բանակցությունների շարունակման շուրջ, փոխանցում է NTV-ն՝ հղում անելով Էրդողանի ադմինիստրացիայի աղբյուրին:

Երկու երկրների առաջնորդներին հանդիպումը կայացել է Ստամբուլում Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի շրջանակներում:

Մայիսի սկզբին Եվրահանձաժողովը Եվրախորհրդարանին և ԵՄ Խորհրդին առաջարկել էր հանել վիզային սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիներին համար, եթե Անկարան մինչև հունիսի վերջ իրականացնի վիզաների չեղարկման հարցով պայմանները: Այդ թվում ներառված են նաև կոռուպցիայի կանխման, Եվրապոլի հետ օպերատիվ համաձայնության մասին բանակցությունների անցկացման, անդամ երկրների հետ համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենսդրության հարցով միջոցները:

Ավելի վաղ Էրդողանը հանդես էր եկել ԵՄ հասցեին քննադատությամբ, որում վերջինիս մեղադրում էր «երկերեսանիության» մեջ և հայտարարել, որ ինքը չի տխրի, եթե Եվրամիությունը չդյուրացնի վիզային ռեժիմը:




Լրահոս