Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն՝ Երևանի թիվ 120 մանկապարտեզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հունիսի 13-ին վարույթ է ընդունվել Երևանի թիվ 120 մանկապարտեզում 2011-2016թթ. առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Նախնական քննության տվյալներով «Երևանի թիվ 120 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների հաստիքների վրա ձևակերպվել են անձինք, ովքեր իրականում աշխատանքի չեն հաճախել, սակայն հաշվարկվել և նրանց անունով ելքագրվել է աշխատավարձ։

Քննությամբ պարզվել է մանկապարտեզի հաստիքացուցակի 6 հաստիքների վրա ձևակերպված այն անձանց ինքնությունը, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց հաշվեհամարներին, որպես աշխատավարձ, բյուջեից փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի գումար, ինչը բանկային քարտերի միջոցով կանխիկացվել և հափշտակվել է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս