Սյունիքում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Կարապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարկել է թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին անցկացված ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների արդյունքները: Ըստ ԿԸՀ-ի տվյալների` թիվ 38 ընտրատարածքի 18 695 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8 802 ընտրող: ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանը ստացել է 6 971 ձայն, “Ժառանգության” թեկնածու Սամվել Հայրապետյանը` 1 449: 
Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում Մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել հինգ թեկնածու: Առաջադրված 5 թեկնածուներից պայքարի մեջ մնացել են երկուսը՝  ՀՀԿ-ից առաջադրված Սյունիքի մարզպետի նախկին խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը եւ “Ժառանգությունից” Սամվել Հայրապետյանը:




Լրահոս