Ի վերջո ե՞րբ կլուծվի ԲՈՒՀ-երում ուսանողական խորհուրդների քաղաքականացվածության խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե ամեն տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բարձրաձայնում է ԲՈՒՀ-երում ուսանողական խորհուրդների քաղաքականացվածության խնդրի մասին: «Ժողովուրդ»-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից փորձեց պարզել, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պատրաստվում են արդյոք այս խնդիրը լուծել:

«Այս ամսվա վերջին կներկայացնենք հասարակական քննակման բարձրագույն կրթության մասին օրենքը, որտեղ բարձրագույն կրթության, խորհուրդների հարցը, կառուցվածքների հարցը, ուսանողական խորհուրդների դերը, ամեն ինչ հստակեցված է լինելու, եւ պետք է փորձենք բերել Եվրոպական ստանդարտների»,- պատասխանեց նախարարը: Հարցին, թե ինչ երաշխիք կա, որ առկա իրավիճակը չի պահպանվի, նա պատասխանեց. «Վստահաբար եմ ասում, եթե խորհուրդն անկախ լինի, եւ ձեւաչափն այդպես ընտրվի, եւ համալսարաններին տանք մեծ ինքնավարություն, որը նախագծում գրված է, խնդիրը կկարգավորվի»:




Լրահոս