Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանում տեղի է ունեցել «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի հավատարմագրման արարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 24-ին ԳԴՀ Բավարիա երկրամասում գտնվող Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանում տեղի ունեցավ Գերմանիայի կրթության որակի վերահսկման և հավատարմագրման իստիտուտի փորձագիտական խմբի կողմից (ACQUIN) օտարերկրյա մի քանի համալսարանների, այդ թվում նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի պաշտոնական հավատարմագրման արարողությունը:

Պաշտոնական արարողությանը ներկա էին Բավարիայի կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, Թրիսդորֆի քաղաքապետը, ինչպես նաև օտարերկրյա դեսպաններ և դիվանագետներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: ՀՀ դեսպանի խոսքով՝ 1999թ. ի վեր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի միջև համագործակցությունը տալիս է իր դրական արդյունքները, իսկ այդ արդյունավետ համագործակցության հիմնաքարերը դրվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտ և ներկայումս Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի գիտաշխատող Արամ Արիստակեսյանի կողմից: Դեսպանը նաև հույս հայտնեց, որ համագործակցության շրջանակը հետագայում ավելի կընդարձակվի՝ ներառելով նաև գյուղատնտեսության այլ ոլորտներ:




Լրահոս