Կառաջադրվեմ, եթե այդպիսի քաղաքական որոշում լինի. Արման Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2017-ի խորհրդարանական ընտրություններում՝ որպես ռեյտինգային թեկնածու:

«Ժողովուրդ»-ն այս հարցի առնչությամբ հստակ պատասխան ստանալու համար զրուցեց Ա. Սահակյանի հետ, որն ասաց. «Աջափնյակի ՀՀԿ տարածքային կառույցի խորհրդի ղեկավար եմ եւ կառաջադրվեմ, եթե այդպիսի քաղաքական որոշում լինի: Իսկ նման որոշում պետք է կայացնի կուսակցությունը, եթե կուսակցությունը կկայացնի, ուրեմն ռեյտինգային ընտրացուցակով կմասնակցեմ, եթե չի կայացնի, կլինեմ կազմակերպչական աշխատանքների մեջ»:

Մեր այն հարցին, թե ինքը ցանկություն ունի՞ մասնակցելու, Սահակյանը պատասխանեց. «Եթե երկրի զարգացմանը պետք է, կուսակցությանը պետք է դա, ուրեմն կմասնակցեմ, եթե կուսակցությունը որոշի»:




Լրահոս