25.05.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ`

ՀՀ արդարադատության նախարարությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանը, որը տեղի կունենա 2017 թվականի մայիսի 25-ին, ժամը 09:30-ին Երևանի Մարիոթ հյուրանոցի «Արարատ» դահլիճում:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Հայաստանում GIZ ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, այլք:

Միջոցառման կազմակերպմանը աջակցում է  Գերմանական  միջազգային համագործակցության ընկերության (GIZ)  «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագիրը:

***

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) սիրով հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. վիճաբանություններ արցախյան ստատուս-քվոյի շուրջ» թեմայով սեմինարին, որը տեղի կունենա հինգշաբթի, 2017թ. մայիսի 25-ին, ժ. 12:00-ին, ՌԱՀՀԿ քննարկումների դահլիճում, Երզնկյան 75 հասցեում:

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Մայիսի 25-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ Ամփոփ դիտարկումներ հանձնաժողովի անցած հինգ տարվա գործունեության և ապագա անելիքների մասին:

***

Մայիսի 25-ին ժամը 10:00 կկայանա  ՀԳՀՄ <Տնտեսություն և գործարարություն> համատեղ նիստ, որին մասնակցելու են  արտասահմանյան գործատուների միությունների նախագահներ հետևյալ երկրներից.

Բուլղարիա, Լեհաստան, Լատվիա, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան: Նիստին մասնակցել ու են նաև պետական կառույցներիներկայացուցիչներ,ճանաչված տնտեսագետներ:

Նիստի անցկացման վայրը. Ակցեռն հոլդինգ (Վաղարշ Վաղարշյան փողոց, 12 շենք, 7-րդ հարկ):

Նիստը տեղի կունենա մայիսի 25-ին:

Նիստի անցկացման վայրը. Ակցեռն հոլդինգ (Վաղարշ Վաղարշյան փողոց, 12 շենք, 7-րդ հարկ):

Նիստը սկսվելու է ժամը 10:00

Խնդրում ենք ներկայանալ 10:15:

***

Մայիսի 25-ին, ժամը 10։30-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազդարարվի  «Միսս Հայաստան» համահայկական մրցույթի մեկնարկը։

Ասուլիսին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, «Միսս Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը և տնօրեն Սուրեն Նալջյանը ( վերջինս նաև «Փյունիկ» հիմնադրամի տնօրենն է, Գոհար Հարությունյանը՝ 1998թ. «Միսս Հայաստան», 1999թ. «Միսս ԱՊՀ» և 2010թ. «Միսիս Գլոբ» մրցույթների հաղթող)։

Եզրափակիչ փուլը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 15-ին։ Հաղթող գեղեցկուհին Հայաստանը կներկայացնի միջազգային հեղինակավոր մրցույթներում:




Լրահոս