
Օգոստոսի 31-ին, ժամը 10:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շենգավիթ ԲԿ-ում շինարարական աշխատանքներ իրականացնելիս պոկվել է ալյումինե շինսանդուղքը և 3 աշխատակից մնացել է օդում կախված, կա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Տարվում են աշխատանքներ քաղաքացիներին անվնաս իջեցնելու համար:
Պարզվել է, որ Շենգավիթի ծննդատան մոտ շինարարական աշխատանքներ է իրականացնում «Լաբա» ՍՊԸ-ն: Աշխատանքների ժամանակ մոտ 21 մ բարձրությունից ալյումինե շինսանդուղքը պոկվել է, ինչի հետևանքով 5 աշխատակից մնացել է օդում կախված:
Աշխատակիցներից մեկը՝ 1984 թ. ծնված Լ. Պ.-ն ինքնուրույն իջել է, իսկ մյուս 4-ին (1983 թ. ծնված Գ. Գ., 1991 թ. ծնված Դ. Ի., 1984 թ. ծնված Լ. Պ. և 1982 թ. ծնված Բ. Ղ.) փրկարարները պարանով ամրակապել են և ժամը 11:45-ի դրությամբ անվնաս իջեցրել: