Ով կարող է Մանվել Գրիգորյանին փոխարինել խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ԱԺ-ն հունիսի 19-ին փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն եւ կալանավորելուն: Սակայն այս հանգամանքը պատճառ չի կարող լինել նրա պատգամավորական լիազորությունների դադարեցման համար: ԱԺ կանոնակարգ-օրենքի 154-րդ հոդվածում ամրագրված է, որ պատգամավորի լիազորությունները դադարել են, եթե նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն ուժի մեջ է մտել: Եվ քանի դեռ փաստացի այդպիսի վճիռ չկա, կամ քանի դեռ ինքը մանդատը վայր չի դրել, շարունակում է պատգամավոր համարվել:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այն դեպքում, երբ Մանվել Գրիգորյանը դադարի պատգամավոր լինելուց, նրան խորհրդարանում կարող է փոխարինել Վահրամ Մկրտչյանը, ով համամասնական ցուցակի հաջորդ համարն է (Մանվել Գրիգորյանը պատգամավոր է դարձել համամասնական ցուցակով): Սակայն չի բացառվում, որ նրա փոխարեն խորհրդարան եկող առհասարակ չլինի:




Լրահոս