Վթար Դիլիջանում. 26-ամյա վարորդը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ Կալինինի փողոցի թիվ 171 շենքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ե., ծնված 1992 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Կալինինի փողոցի թիվ 171 շենքի դիմաց:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Դիլիջան քաղաքի ԲԿ: Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս