Շատինի նախկին գյուղապետը փորձել է անդամագրվել ՔՊ-ին, բայց կտրուկ մերժում ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատինի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանը, որ, չնայած ՀՀԿ աջակցությանը, 2017թ. աշնանը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում պարտվեց, թավշյա հեղափոխությունից հետո փորձում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր ներկայանալ: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, արդեն տեւական ժամանակ է` նա Վայոց ձորի մարզում հանդես է գալիս նոր դիրքերից:

Սա այն դեպքում, երբ նա փորձել է անդամագրվել ՔՊ-ին, բայց կտրուկ մերժում ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը վստահեցրեց, որ Տիգրան Խուդոյանը որեւէ կապ չունի իրենց հետ: «Հորդորում եմ իրեն եւ իր նման արկածախնդիրներին չխոսել «Քաղաքաքացիական պայմանագիր» կուսակցության անունից եւ չփորձել հեղափոխության հաղթանակը ծառայեցնել նեղ անձնական նպատակների համար»,- ասաց ՔՊ խոսնակը:

Հիշեցնենք, որ ««Ժողովուրդ» օրաթերթի աշխատակիցներն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել Վայոց ձորի մարզի խոշորացված Շատին համայնքում:  Մեր թերթի երկու աշխատակիցներն այնտեղ տեղի ունեցող իրավիճակին ծանոթանալու համար այցելել էին Շատինի համայնքապետարան: Արձանագրեցինք, թե ինչպես են բնակիչները բեռնատար մեքենայով փակել համայնքապետարանի բակը, համայնքապետարանի աստիճանների եւ մուտքի դռան մոտ տեղադրել մահճակալ եւ օրուգիշեր հսկում են, որպեսզի որեւէ մեկը չմոտենա դռանը: Այստեղ էլ տեղի է ունեցել ողջ միջադեպը. բնակիչներից մի քանիսը հարձակվել են մեր թղթակիցների վրա, անգամ խլել լրագրողական վկայականը, հարվածել տեսանկարահանում իրականացնող թղթակցի ձեռքին, քաշքշել:




Լրահոս