ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդու իրավունքների պաշտպանը սպասում է կառավարության առաջարկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ անցկացված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց կարեւոր համարեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտությունը։ Նա հիշեցրեց, որ անցումային արդարադատությունը ժամանակավոր ու ստիպված միջոց է, որը կիրառվում է այն երկրներում ու հասարակություններում, որտեղ զինված բախումների եւ ուժային այլ ակցիաների հետեւանքով քաոս է տիրում, ու դրա հետեւանքով պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են։

Անցումային արդարադատության մարմիններից մեկի կիրառման գաղափարը ամրագրված է «ԵԼՔ» դաշինքի 2017-ի նախընտրական ծրագրում. «Կստեղծվի «Ճշմարտության հանձնաժողով», որը կքննի Երրորդ հանրապետության քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր աղմկոտ գործերը (Հոկտեմբերի 27, Մարտի 1, ՊՊԾ գնդի գրավում, քաղաքական սպանություններ), այդ գործերով կայացված դատավճիռները եւ քրեադատավարական այլ որոշումները, եւ խորհրդարանին կներկայացնի առաջարկներ, որոնց կայացման նպատակը կլինի հանրային համերաշխության հաստատումը»:

Անցումային արդարադատության ստեղծման անհրաժեշտության մասին խոսել էր նաեւ Հայ ազգային կոնգրեսը օգոստոսի 16-ին տարածած հայտարարության մեջ: Մատնանշելով մի շարք երկրներում անցումային արդարադատության փորձը` ՀԱԿ-ն առաջարկել է նախաձեռնել նման գործընթաց: «Այդ նպատակով ստեղծել Արդարության վերականգնման միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, դատախազության, արդարադատության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը պետք է` ա) վեր հանի մարտիմեկյան ոճրագործության ընթացքում քաղաքացիների ազատությունների եւ իրավունքների ոտնահարման բոլոր փաստերը, բ) պարզի եւ հաշվառի տուժողների շրջանակը, գ) առաջարկի անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ եւ ձեռնարկի կոնկրետ քայլեր քաղաքացիների իրավունքների վերականգնման ուղղությամբ: Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները կվերականգնվեն աշխատանքում, հնարավորություն կստանան վերականգնելու սեփականության եւ բիզնեսի նկատմամբ իրավունքները, կամ կստանան համարժեք փոխհատուցում կրած զրկանքների դիմաց»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:

Նշենք, որ արդարադատության ինստիտուտը դատական եւ արտադատական, տվյալ պետության գործող օրենսդրությամբ կամ նոր օրենքների միջոցով կիրառվող մեխանիզմների համալիր է։ Անցումային արդարադատություն կիրառել են ռեպրեսիվ ռեժիմից ու քաղաքացիական պատերազմից դուրս եկած պետությունները եւ ոչ միայն։ Պարզ ասած՝ այս ինստիտուտը ենթադրում է նոր մարմինների ստեղծում ու օրենքների ընդունում, որոնք չեն եղել տվյալ երկրի օրենսդրությունում եւ որոնք գալիս են լրացնելու այն բացը, որը գոյություն ունեցող իրավապահ եւ դատական մարմինները չեն կարողանում լրացնել։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անցումային արդարադատության մարմիններ ձեւավորելու մասին ՀՀ վարչապետի հայտարարություններից հետո նշել էր, որ կուսումնասիրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` անցումային արդարադատության հետ կապված առաջարկը եւ գնահատական կտա դրան: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցեց ՄԻՊ Արման Թաթոյանի հետ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս