Համոզված եմ՝ Նադալի հետ եզրափակչում իսկական պայքար է լինելու. Ջոկովիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոսել է Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ՝ Ռաֆայել Նադալի հետ հանդիպումից ունեցած ակնկալիքների մասին:

«Նադալը հիանալի է հանդես եկել ամբողջ մրցաշարի ընթացքում: Նա ոչ մի սեթ չի պարտվել և անչափ տպավորիչ խաղ է ցուցադրում, սակայն ես էլ վատ հանդես չեմ գալիս: Համոզված եմ՝ եզրափակչում մեզ իսկական պայքար է սպասվում:

Նադալն իմ կարիերայի գլխավոր մրցակիցն է: Նրա հետ պատմական հանդիպումներ եմ ունեցել, բայց դրանց շարքում առանձնանում է 2012 թվականի՝ գրեթե 6 ժամ տևած եզրափակիչը:

Հույս ունեմ՝ այս անգամ մեր հանդիպումն ավելի կարճ կտևի: Մեկ բան հաստատ գիտեմ՝ հիանալի եզրափակիչ է լինելու»,- Ջոկովիչի խոսքը մեջբերել է ATP-ի մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ Ջոկովիչ-Նադալ եզրափակիչը կայանալու է հունվարի 27-ին:




Լրահոս