Նախկին իշխանությունների ժառանգությունը. կարևոր գործեր անելու համար ՍԱՏՊ-ի լիազորությունները չեն հերիքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստին ներկա էր ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը: Նիստի ժամանակ հանձնաժողովի անդամների կողմից բարձաձայնվեցին մի շարք խնդիրներ, հնչեցին շատ հարցեր:

Նշենք, որ Գեորգի Ավետիսյանը նիստի ժամանակ մատնանշեց մի քանի խնդիրներ, որոնք բացատրում էր հիմնականում օրենսդրական բացթողումներով: Օրինակ` խնդիրներից մեկն էլ այն է, որ ՍԱՏՄ-ն իրավասություն չունիտեղումինչ-որ խնդիր լուծել: Խնդիրը տեսնելուցհետոպետք է դիմում գրել, մի քանի օր սպասել: ՍԱՏՄ պետը դժգոհեց` ասենք, ՍԱՏՄ-ն ստուգում է կաթի մի խմբաքանակ եւ խնդիրներ է նկատում, իհարկե, հետ է կանչում այդ խմբաքանակը, բայց տվյալ խմբաքանակի արտադրման պատասխանատուն տուգանվում է ամենաշատը 300 հազար դրամով, ինչպես նշված է օրենքում: Պարոն Ավետիսյանը հիշեցրեց նաեւ մի քանի երկրների փորձը. մի շարք երկրներում նման խախտման համար դատապարտվում են 20 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման:

Նկատենք, որ օրենսդրական բացի այս խնդիրները միայն այս հիմնարկին չէ, որ հատուկ են: Նախկինում էլ պարբերաբար երբ խոսք էր գնում մենաշնորհների դեմ պայքարի մասին, եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին մեղադրում էին համարժեք քայլեր չանելու համար, գերատեսչության ղեկավար Արտակ Շաբոյանը մատնանշում էր օրենսդրական կարգավորումներն ու բացթողումները՝ պնդելով, որ իրենք չունեն այն լիազորությունները: Նման իրավիճակ է վերահսկող այլ մարմինների դեպքում եւս:

Փաստորեն, նախկին իշխանություններն օրենսդրական այնպիսի մեխանիզմներ են ստեղծել, որ բոլոր վերահսկող կառույցների գոյությունը լինի ձեւական, առանց համապատասխան լիազորությունների: Նշենք, որ ԱԺ այս հանձնաժողովի հետ հանդիպումը, ըստ էության, քայլ է օրենսդրական մակարդակում կարագավորումներ մտցնելու: Մնում է՝ դրանից հետո իսկապես «գույքագրվեն» խնդիրներնու խորհրդարանը ձեռնամուխ լինի համապատասխան լուծումների:

Լուսինե Մինասյան




Լրահոս