Առատ ձյան պատճառով կան փակ ճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Արագածի, Ապարանի, Թալինի, Լոռու, Գավառի, Ճամբարակի, Աշոցքի, Տավուշի,
Ստեփանավանի, Հրազդանի, Սպիտակի, Վարդենիսի, Մարտունու, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:

Ապարանի և Արթիկի ավտոճանապարհներին բուք է: Դիլիջանի ոլորանները առատ ձյան պատճառով ծանրաքաշ և կցորդիչով
տրանսպորտային միջոցների համար փակ է: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Սիսիանի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝100-150 մետր: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս