ՀՀ պաշտպանության նախարարության ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապարակում հունիսի 14-ին, տեղի է ունեցել ԶՈՒ կարիքների համար ձեռք բերված հրշեջ մեքենաների` զորամասերին բաշխման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ զինված ուժերի սպառազինության և տեխնիկական միջոցների արդիականացման աշխատանքների շրջանակում ԶՈՒ տեխնիկական բազան համալրվել է 16 ժամանակակից հրշեջ մեքենաներով: