Տիգրան Ավինյանի բարեկամ արտոնյալ տեղակալը. նոր մանրամասներ ՔԿ-ում տիրող իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն`ՔԿծառայության կոնկրետ պաշտոնատար անձանց ասել են` դիմում գրե՛ք, գնացե՛ք: Ովքե՞ր են նրանք:

Ինչպես հայտնի է, օրերս աշխատանքից ազատվեց ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, որիցհետոՔԿ ծառայության պետ նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու քննչականի պետ Արթուր Գոյունյանը: Տպավորությունն այնպիսին էր, որարդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը չի հաշտվել Արտյոմ Մխոյանի հետ, սակայն իրավապահ համակարգում լուրեր են պտտվում, որ Մխոյանի գնալը բավականին խորը արմատներ ունի. մասնավորապես, նրան հեռացումը պայմանավորված է քկ-ում հայտնաբերված չարաշահումների հետ:

Գրել էինք` Գոյունյանը, նշանակվելով պաշտոնին, առաջինն աշխատանքից ազատեց ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին եւ նրա փոխարեն իր տեղակալ նշանակեց «Երեւան-Կենտրոն»ՔԿՀ-ի` «ԿԳԲ-ի պադվալ»-ի պետ Վահե Պապոյանին:

Ինչեւէ, լուրեր են պտտվում, որ նորանշանակ պետ Գոյունյանը որոշել է ազատվել համակարգի նախկին անդամներից կամ, այսպես ասած, հնաբնակներից, եւ հաջորդ ազատման դիմումը հավանաբար կներկայացնի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի օպերատիվ գծով առաջին տեղակալներից եւս մեկը. խոսքը Մանուկ Միքայելյանի մասին է: ՔԿ-ից մեր այս տեղեկությունըհերքել էին, սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ Միքայելյանը հեռացավ համակարգից:

Սակայն կադրային ջարդը այսքանով չի ավարտվում: ՔԿ-ում այս օրերին մի շարք պաշտոնատար անձանց ասել են` դիմում գրե՛ք: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն`օրերս հրահանգվել է ազատման դիմում գրել Բժշկական սպասարկման բաժնի պետ, ՔՀԾ առաջին դասի խորհրդական Արա Հովհաննիսյանին, օպերատիվ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Կամո Շաբոյանին, որոնք, ամենայնհավանականությամբ,առաջիկայումազատման դիմում կգրեն ու դուրս կգան:

դեպ,ՔԿծառայությունումլուրջդժգոհությունէառաջացելայնմասով, որՔԿերկարակյացծառայողներըապշածեն, որնորղեկավար կազմը, կադրային ջարդ իրականացնելով, նոր կադրեր բերելով, փորձումէ ցույց տալ, թե համակարգը փոխում է, սակայն որոշ երեւույթներիրենցմոտվստահություն չեններշնչում:

Նկատենք որ Գոյունյանը ուներ 4 տեղակալ, որոնցից երկուսից` Մանուկ Միքայելյանից եւ Հայկ Քոչինյանից, ազատվեց, սակայն երկու տեղակալ շարունակում են աշխատել: Օրինակ՝ Վարդգես Ծաղիկյանը 2006-թվականից աշխատում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, եղել է ԱՆ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա Սեբաստիա բաժանմունքի առաջատար մասնագետ:

2014թ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի` Վայոց ձորի բաժանմունքի պետ: 2014-2016թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետի տեղակալ: Եվ, ահա, հեղափոխությունից երկու ամիս անց ՀՀ արդարադատության նախարարի` 2018թ.-իհունիսի 15-իհրամանովնշանակվելէՀՀԱՆքրեակատարողականծառայության պետի տեղակալ: ԸստՔԿ ծառայությունում տարածված լուրերի`Ծաղիկյանից չազատվելը խորը արմատներ ունի, քանի որնա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է: Հետեւաբար՝ արտոնյալ կարգավիճակում է:

Վերջում հավելենք, որ ՔԿ ծառայությունում տարածված տեղեկությունների մասով պարզաբանման համար դիմեցինք ՔԿ լրատվական բաժին, որտեղից ի պատասխան` հայտնեցին.

«ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալներ Վ. Ծաղիկյանի եւ Վ. Մելքոնյանի ազատման հարցի վերաբերյալ տեղեկացնում ենք, որվերջիններս ներկայումս ծառայության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ են, եւ նրանց հետագա պաշտոնավարումը կանոնակարգվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով, այն է՝ «Վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչեւիր պաշտոնում նոր նշանակում կատարելը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ), անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:

Այն հարցին, թե բժշկական սպասարկման բաժնի պետ, ՔՀԾ առաջին դասի խորհրդական Արա Հովհաննիսյանն ազատման դիմում է գրել, հայտնում ենք, որվերջինս ցանկացել է ազատման դիմում ներկայացնել, սակայն հաշվի առնելով Ա. Հովհաննիսյանի երկարամյա աշխատանքային փորձըեւ մասնագիտական բարձր հմտությունները՝ նրան առաջարկվել է շարունակել պաշտոնավարումը:

Ինչ վերաբերում է քրեակատարողական ծառայության մյուս աշխատակիցներին եւ, ընդհանրապես, քրեակատարաղական ծառայությունում կադրային փոփոխություններին, տեղափոխումներին եւ փոխատեղումներին, ապա այդ կապակցությամբ պետք է հիմք ընդունել նույնաբովանդակ հրապարակման առիթով քրեակատարողական ծառայության կողմից 23.07.2019թ. տարածած համապատասխան պարզաբանումը, համաձայն որի՝ կադրային տեղաշարժի գործընթացները հանդիսանում են ցանկացած պետական մարմնի գործունեության բնականոն վիճակ եւ միտված են լինելու համակարգը համալրել բացառապես պահանջվող մասնագիտական գիտելիքներնու ծառայողական եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջները բավարարող անձանցով, ինչպես նաեւկոռուպցիոնռիսկերիցու դրսեւորումներից զերծ կադրերով»։

Քնար Մանուկյան




Լրահոս