«Մանչեստեր Յունայթեդը» պարտվեց, Ռեշֆորդը վրիպեց 11մ նշանակետից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության 3-րդ տուրում «Մանչեստեր Յունայթեդը» տանը 1:2 հաշվով զիջեց «Քրիստալ Պելասին»: Տանտերերից միակ գոլը խաղի 89-րդ րոպեին խփեց Դանիել Ջեյմսը: Ավելի վաղ մանչեստրյան թիմի կազմում 11մ հարվածը չէր իրացրել Մարկուս Ռեշֆորդը: Լոնդոնցիների կազմում գոլերի հեղինակ դարձան Ջորդան Այուն (32‘) եւ Պատրիկ վան Անհոլտը (90+3‘):

«Մանչեստեր Յունայթեդն» ու «Քրիստալ Պելասը» այս խաղից հետո ունեն 4-ական միավոր:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս