«Մալաթիա մոլ»-ում հրդեհը զարգացել է նկուղային մասից․ ԱԻՆ աշխատակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մալաթիա մոլ»-ում հրդեհը նկուղային մասից է զարգացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ աշխատակիցը։ Նա նշեց, որ բոլոր հրշեջներն աշխատում են շնչառական ապարատներով։ Նրա խոսքով՝ հրդեհի մակերեսը շատ մեծ է։

«Այս պահին արդեն տեղամասեր կան, որ հրդեհի արդյունավետ մեկուսացման են գնում։ Եթե քաղաքացիները չխանգարեն ջրատար մեքենաների աշխատանքին, հուսով եմ`ամեն բան բարեհաջող կավարտվի»,-ասաց նա:

ԱԻՆ աշխատակցի խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է շուրջ 2 տասնյակ մարտական հաշվարկ, բացի այդ ներգրավված են ջրատարներ և սեփականատիրոջ կողմից բերված մեքենաներ:




Լրահոս