Մահացել Է ռեժիսոր Ռոման Խրուշչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյանքի 60-րդ տարում մահացել Է ռեժիսոր, ստենարիստ եւ օպերատոր Ռոման Խրուշչը: Այդ մասին նոյեմբերի 11-ին հաղորդվում Է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքում:

«Կյանքի 60-րդ տարում մահացավ մեր բարեկամը եւ գործընկերը՝ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, ռեժիսոր, ստենարիստ եւ օպերատոր Ռոման Բորիսովիչ Խրուշչը»,- ասվում Է հաղորդագրության մեջ:

Խրուշչն ավարտել Է Համառուսաստանյան պետական կինեմատոգրաֆիական ինստիտուտը՝ վավերագրական կինոյի ռեժիսոր-օպերատորի մասնագիտությամբ:

Նա ներկայացրել Է այնպիսի խաղային ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Պեչորին», «Սեւ ոչխար», «Խաչիկ-եւ-զրոյիկ» («Թղթե երկու զինվորիկներ» կինոալմանախ), «Անզգայացում», «Ֆիլմ քո մասին» ժապավենները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս