Աբխազիան օգնության Է դիմել Ռուսաստանին անտառային հրդեհների մարման գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարությունն (ԱԻՆ) օգնության Է դիմել ռուսաստանցի գործընկերներին հանրապետության դժվարամատչելի լեռնային մասում անտառային հրեդեհների մարման գործում: Նոյեմբերի 11-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում:

«Նախարարն այսօր պաշտոնական նամակ Է հղել Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հասցեով, որովհետեւ գետնից մարել հնարավոր չԷ, ուստի սոսկ օդից պետք Է հատուկ ավիացիա (…) Մենք դիմում ենք ռուսաստանյան կողմին, որպեսզի նրանք մեզ աջակցություն ցույց տան անտառային հրդեհների մարման գործում»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Ինչպես ճշտել են մամուլի ծառայությունում, հրդեհների մակերեսը կազմում Է շուրջ 10 հեկտար: «Ավելի քան 10 հեկտար անտառ Է այրվում լեռնային Աբխազիայում, խնդիրն այն Է, որ շատ են բռնկման տեղային օջախները: Տարածքը պատած Է ծխով»,- հայտնել են ԱԻՆ-ում: Տարածաշրջանում չոր եւ տաք եղանակ Է հաստավել, նշել են նախարարությունում:




Լրահոս