Հայաստանի հավաքականը պարտվեց Հունաստանին` Աբրահամ Խաշմանյանի նորամուտի խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության նախընտրական փուլի J խմբի նախավերջին տուրում տանը 0։1 հաշվով զիջեց Հունաստանի ընտրանուն։ Խաղի միակ գոլը 35-րդ րոպեին հեղինակեց Դիմիտրիս Լիմնիոսը։ Այս հաղթանակից հետո Հունաստանը վաստակեց 11 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական։ Մեր հավաքականը 10 միավորով 4-րդն է։ Հավելենք, որ զուգահեռ ընթացող խաղում Ֆինալնդիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Լիշտեյնտեյնին եւ տիրացավ ԵՎՐՈ2020-ի J խմբի երկրորդ ուղեգրին։

Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում իր տեղը ապահովել էր Իտալայի հավաքականը։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս